Համեցեք Ղազախստան, այստեղ սպիրտի գետեր են հոսում

Համեցեք Ղազախստան, այստեղ սպիրտի գետեր են հոսում

Ղազախստանցիները, օգտվելով սպիրտ տեղափոխող բեռնատարի կողաշրջվելուց, դույլերով սպիրտ են հավաքում: Այս մասին տեղեկացնում է URA.ru-ն:

Հաղորդվում է, որ սպիրտով բեռնված ցիստերնը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել Ալմաթի-Եկատերինբուրգ մայրուղու վրա՝ Կոստանայի մարզում:

Առաջինը դեպքի վայրում են հայտնվել տեղացիները, որոնցից մեկը նույնիսկ բացականչել է. «Սպիրտ, մաքուր սպիրտ, այստեղ կարելի է ապրել»:

«Կենարար հեղուկը» դույլերով հավաքողները կատակում են. «Ղազախստանում սպիրտի գետեր են հոսում, բոլորին հրավիրում ենք մեզ մոտ»: