Առողջապահության փոխնախարարին ձերբակալել են, ո՞վ է նա

Առողջապահության փոխնախարարին ձերբակալել են, ո՞վ է նա

ԱԱԾ-ն առողջապահության փոխնախարար է ձերբակալել: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հարցին, թե ճի՞շտ են այդ տեղեկությունները, պատասխանեց, որ այս պահին մամուլին հաղորդելու տեղեկություն չունի:

Ըստ մեր տեղեկությունների ձերբակալված փոխնախարարը Արսեն Դավթյանն է, այս լուրը Գալստյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ տեղեկություններ ունենալուն պես անպայման կհաղորդի, իսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա անջատել է հեռախոսը:

Նախնական տեղեկություններով փոխնախարարին ձերբակալել են կաշառք ստանալու կասկածանքով:

Հ․Գ․ Արսեն Դավթյանը նշանակվել է փոխնախարար Արսեն Թորոսյանի կողմից: Համակարգել է պետպատվերի տրամադրման հարցերը։