Մե՛կ շնորհավորում եք, մե՛կ հարցնում քննչական գործողություններից․ Օգանովսկի

Մե՛կ շնորհավորում եք, մե՛կ հարցնում քննչական գործողություններից․ Օգանովսկի

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝  ՀՀ գլխավոր դատախազին ուղղված խնդրանքի վերաբերյալ Hraparak.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանից՝ Օգանովսկուց։

- Նախ, պարոն Կարապետյան, շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ։

- Ես էլ եմ շնորհավորում մեր բոլորի տոնը, մեր ամբողջ ազգի։

- Պարոն Կարապետյան, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, կմիանայի՞ք, եթե առաջարկվեր, կամ նման ձևաչափ լիներ։

- Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ։ Կլինի՞ ես մի հատ ուսումնասիրեմ, նամակը կարդամ, հետո Ձեզ պատասխանն ասեմ։

- Կլինի, իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում։

- Հանգստանում եմ, թոշակի եմ գնացել, հանգստանում եմ։

- Իսկ չե՞ք կարոտում նախկին զինվորական կյանքին։

- Բայց ո՞վ  է ասել, որ ես դա իմ միջից կարամ հանեմ։ Ոչ մեկն էլ չի կարա հանի, ես զինվոր եղել եմ, ես զինվոր էլ կմնամ։

- Ձեր նկատմամբ․․․ ինչ-որ քննչական գործողությունների մասնակցել եք (ենթադրվում է՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում )։

- Տոնական օր ա․ մե՛կ շնորհավորում եք, մե՛կ էլ քննչական  գործողություններից հարցնում։