Նիկոլ Փաշինյանը պետք է երկար ապրի, որ տեսնի սերունդների նզովքը, անեծքը. Արթուր Ղազինյան

Նիկոլ Փաշինյանը պետք է երկար ապրի, որ տեսնի սերունդների նզովքը, անեծքը. Արթուր Ղազինյան

Շենգավիթի դատարանի բակում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը եկել էր աջակցելու Նիկոլ Փաշինյանի սպանությունը ծրագրելու և իշխանության յուրացման մեջ մեղադրվող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդսարյանին։

Ըստ նրա՝ Փաշինյանն ինքն է բեմադրել սեփական մահափորձը։

«Ժողովո՛ւրդ, Արցախը արդեն տրված է, այս պահին։ Փաշինյանը բոլորից թաքուն վաճառեց այն։ Այն տվեց առանց խոսելու, առանց խորհրդակցելու։ 44 օր մեզ խաբեցին, 44 օր մեզ տվեցին «Հաղթելու ենք» կեղծ դոզան»,- նշեց Ղազինյանը։

Նրա խոսքերով՝ ԼՂՀ տարածքների մեծ մասի հանձման համաձայնագրի ստորագրումից հետո Սփյուռքի հայերն ամաչում են տներից դուրս գալ, ամաչում են գնալ խանութ, ամաչում են գնալ շուկա, որովհետեւ այս իրավիճակը խայտառակ ամոթ է ամբողջ աշխարհի հայ ժողովրդի համար։