Պետական մակարդակով հանրահավաք պիտի լինի

Պետական մակարդակով հանրահավաք պիտի լինի

Էսօր պիտի անվտանգության նիստ անեն։ Մենք պահանջում ենք, որ էդ նիստը հնարավորինս լայն լինի, շատ մարդիկ ներգրավված լինեն։ Ով ժողովրդի կողմից աջակցություն ունի, էդ մարդկանց էլ պիտ հրավիրեն, որ կոնկրետ քայլեր որոշենք։ Ժողովրդի պահանջը անպայման պիտի ներկայացվի, մեծ հանրահավաք պիտի անենք։ Մենք ՌԴ առաջնորդի խոսքին հավատալով մեր ընտանիքներին նորից բերել ենք ստեղ, հիմա պիտի տեսնենք՝ էդ խոստումները իրոք աշխատում են, թե ոչ։ Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտում մեկնարկած ակցիա-հավաքի ժամանակ հայտարարեց արցախցիներից մի տղամարդ։  Նշենք, որ մի խումբ արցախցիներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում են կազմակերպել։

«Պետական մակարդակով պիտի հանրահավաք լինի։ Արդեն երկու անգամ արել ենք, հիմա նորից պիտի անենք։ Պետական մակարդակով պիտի դիմենք ՄԱԿ-ին։ Առանց միջազգային դիտորդների մասնակցության թուրքերի հետ ոչ մի բանակցություն էլ չպիտի անել։ Մենակ ռուսով հարց չի լուծվում։ Ռուսը կարում է, չի կարում, չի ուզում, ուզում է, մեզ ընդհանրապես էլ չի հետաքրքրում։ Էս պահին նաղդն էն ա, որ փաստորեն չի կարում ու մենք հիմա սենց վիճակում ենք»,- հավելեց նա։