Վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա
![Վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա](https://hraparak.am/uploads/images/image_750x_5e7634c169cae.jpg)
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է՝
«Հարգե՛լի հայրենակիցներ
Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝
առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ
Հետեւաբար՝
վաղվանից փակման արգելքը չի տարածվում
առանձին խանութների վրա ( օրինակ՝ օծանելիք, տեխնիկա, շինանյութ եւ այլ)»։
Կարծիքներ