Նկատել եմ, որ ընդդիմությունը սկսել է լսել իմ ուղերձները․ նախկինում ինչ-որ բաներ էին շպրտում

Նկատել եմ, որ ընդդիմությունը սկսել է լսել իմ ուղերձները․ նախկինում ինչ-որ բաներ էին շպրտում

Այո, մեր խորհդարանում եղել են ինչ-որ միջադեպեր, սակայն հիմա միգուցե հույզերը մի փոքր նվազել են, դաշտ է բացվել ավելի կառուցողական քննարկումների համար։ Այսօր մեր խորհրդարանում երբեմն շատ սուր, թեժ քննարկումներ են ծավալվում, սակայն կառուցողական բովանդակությամբ են դրանք տեղի ունենում։

Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում ու նկատեցի, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Սա իսկապես հաջողություն է մեր խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում։ Այս մասին Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, ընդդիմությունը նախկինում ականջալուր չԷր լինում, ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ»,- հավելել է նա։