Պնդում եմ, որ Գավիին փոխարինող է պետք գտնել. Չավի

Պնդում եմ, որ Գավիին փոխարինող է պետք գտնել. Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը պետք է ձեռք բերի առնվազն ևս մեկ կիսապաշտպանի, որպեսզի փոխարինի Գավիին, ով ծանր վնասվածք էր ստացել։

«Հիմա մենք չենք կարող այլ խաղացողներ գնել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: Սա է իրականությունը։ Հիմա տեսնենք՝ կարո՞ղ ենք ուժեղացնել կազմը:

Ես պնդում եմ, որ Գավիի վնասվածքի լույսի ներքո «Բարսելոնայի» համար հիանալի կլինի պաշտպանական ուժեղացումներ գտնելը: Բայց մենք կտեսնենք, թե արդյոք մեր իրավիճակը մեզ թույլ կտա դա անել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: