Վրաստանում փախչում են կարանտինից (տեսանյութ)

Վրաստանում փախչում են կարանտինից (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, երեկվանից Վրաստանի իշխանությունները ևս արտակարգ դրություն են հայտարարել երկրում՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման վտանգով: Եվ բոլոր վարակվածները կամ կասկածվողները մեկուսացվել են կարանտինում: Սակայն Վրաստանի քաղաքացիներից ոչ բոլորն են ցանկանում մնալ կարանտինում: Չնայած կարանտինային բարձրակարգ պայմաններին, որտեղ ամեն ինչով ապահովված են մեկուսացվածները, միևնույն է, կան քաղաքացիներ, որոնք նախընտրում են փախչել այդտեղից և գալ իրենց բնակարաններում մեկուսանալ: Տեսանյութում երևում է, ինչպես են նրանք փախչում և ինչպես են նրանց հետևից հասնում ու «բերման ենթարկում» հետ կարանտին: