Եթե մինչև ամսի 9-ը էս ցույցերը շարունակվեն, մենք չենք թողնելու, որ մեր դպրոցը ծառայեցնեն որպես ընտրատեղամաս (տեսանյութ)

Չարենցավանում այսօր դարձյալ բողոքի ցույց էր։ Նորից ոտքի էին ելել թիվ 3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները և պահանջում էին իրենց տնօրենի՝ Լուսինե Կարապետյանի վերադարձը։ Նրանք իրենց երեխաներին դպրոց չէին ուղարկել՝ այդպիսով հայտարարելով գործադուլ և դասադուլ։ Մենք այս թեմային անդրադարձել էինք, երբ մի անգամ էլի էին դպրոցում բողոքի ակցիա կազմակերպե՝ գործադուլ և դասադուլ անելով։ Խնդիրը դպրոցի տնօրենի նոր ընտրություններն են, երբ դպրոցի կառավարման խորհրդի կազմում փոփոխություն մտցնելով, իրենց գնահատմամբ՝ մարզպետարանի միջամտության և ճնշումների արդյունքւոմ ընտրել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանին, որին իրենք դեմ են։

Բարձրացված աղմուկից հետո դպրոց են ժամանել մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետը, հանրակրթության վարչության պետը, դրանից հետո էլ իրենք են գնացել մարզպետարան ու հանդիպել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, սակայն, ինչպես հասկացանք, նրանց գլխի տակ փափուկ բարձ են դրել, ուղարկել՝ հորդորելով խնդիրը լուծել իրավական ճանապարհով։ Ծնողներից մի քանիսը Hraparak.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չեն դադարեցնի այս ակցիաները, մինչև իրենց տնօրենը հետ չվերադառնա։

«Մենք շարունակում ենք մեր ցույցերը, բողոքի ակցիան, պահանջում ենք մեր տնօրենին, նախկին և միակ, ու եթե էս ցույցերը մինչև ամիս 9-ը շարունակվեն, մենք չենք թողնելու, որ մեր դպրոցը ծառայեցնեն որպես ընտրատեղամաս»,-մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։ Մեկ ուրիշն էլ հավելեց, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ իրենց ձայնը հասնի վարչապետին, քանզի, ինչպես հասկանում են, մարզպետարանն ու քաղաքապետարանն անզոր են այս հարցը լուծել, Կրթության ու գիտության նախարաությունը՝ նույնպես։ Ասացին, որ մարզպետարանից ասել են՝ ընտրությունն արդար ձևով է կազմակերպել, բայց իրենք կարծում են, որ ընտրությունը խախտումներով է անցել։ Թիվ 3 դպրոցի ուսուցիչներից  Հասմիկ Այվազյանն էլ, որը նաև դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, ասաց, որ որպես այդպիսին՝ հարցազրույց տեղի չի ունեցել։

«Միայն մանկավարժական կոլեկտիվի կողմից ընտրված անդամներն էին հարցազրույց անցկացնում, իսկ մյուսներն անհամբեր սպասում էին, ժամ էին պահում, թե երբ է ավարտվելու, որ իրենց քվեն դնեն կգնան։ Չգիտեմ՝ դա ինչ է նշանակում։ Ծնողները անհանգիստ ու վրդովված էին, որ իրենց ձայնը տեղ չի հասել»,-ասաց տիկին Այվազյանը։ Մեզ ասացին նաև, որ դպրոցն ունի 820 աշակերտ, և այդ աշակերտների 650 ծնողները ստորագրել են՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի, որ վերադառնա Լուսինե Կարապետյանը։ Նրանց խոսքով՝ Կարապետյանի հեղինակությունն այնքան բարձր է, որ իրենց երեխաներին ուրիշ դպրոցներից հանել, բերել են այս դպրոց։

Մանրամասն՝ տեսանյութում։