Օրենքով գողերի են սպանել (տեսանյութ)

Օրենքով գողերի են սպանել (տեսանյութ)

Նոյեմբերի 22-ին Սուխումիում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել է օրենքով գող Աստամիր Շամբան: «Սան Ռեմո» ռեստորանի մոտ տեղի ունեցածի միջադեպի արդյունքում նաև վիրավորվել էր 4 քաղաքացի՝ մատուցողուհին և երեք տղամարդ, ովքեր եղել են քրեական հեղինակության հետ նույն սեղանի շուրջ նստած:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորներից երկուսը՝ մատուցողուհին և Շամբայի սեղանակիցներից մեկը, մահացել են հիվանդանոցում: Արդեն հայտնի է, որ մահացողը ևս օրենքով գող է՝ Ալխաս Ավիձբան:

Նշենք, որ կասկածյալներին միջադեպից կարճ ժամանակ անց ձերբակալել են: