Շատերը մտածում են, որ իրար հայհոյելով Ադրբեջանը դուրս կգա Հայաստանից, Արցախն էլ՝ կանկախանա․սփյուռը քայքայվել է

 Շատերը մտածում են, որ իրար հայհոյելով Ադրբեջանը դուրս կգա Հայաստանից, Արցախն էլ՝ կանկախանա․սփյուռը քայքայվել է

«Վերջին 5 տարում սփյուռքը բաժանվել է, քայքայվել, յուրաքանչյուրը միայն իր կարծիքն է հայտնում։ Սփյուռքի հետ կապը խզվել է, Հայաստանը զրկվել է մի հզոր ուժից։ Այս ընթացքում ՌԴ-ում մոտ 400 ազգային կազմակերպություն է բացվել, որոնք շատ արագ փակվել են»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Այդ կազմակերպությունների սեփականատերերը բացվելուց առաջ մտածել են, թե առանց աշխատելու կարող են ամեն ինչ անել, բայց սխալվել են։ Իրենց կարճատև գործունեության ընթացքում վատ առումով ՌԴ-ի հայերի միությանն էլ են անդրադարձել, մտածել են, թե դրանով իրենք կկարողանան ավելին անել, առաջ գնալ, բայց դա մեզ վրա վատ ազդեցություն չի ունեցել»,- ասաց նա։

«Շատերը մտածում են, որ սոցիալական հարթակներում կամ իրական կյանքում իրար հայհոյելով ու փնովելով` Ադրբեջանը դուրս կգա Հայաստանից, Արցախն էլ կանկախանա։ Այո, հայկական սփյուռքի հետ կապը վերջին 5 տարում խզվել է,և խոսքը միայն ՌԴ-ում ապրող հայերի մասին չէ, այլ ողջ աշխարհի»,- հավելեց նա։