Չարենցավանցի գերազանց սովորող ուսանողները ամսական կրթաթոշակ կստանան

Չարենցավանցի գերազանց սովորող ուսանողները ամսական կրթաթոշակ կստանան

Չարենցավան համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշել է ամենամսյա կրթաթոշակ սահմանել Չարենցավան համայնքի՝ տարբեր բուհերում գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներին։ Համայնքապետարանի տարածած հայտարարությանը շուրջ  60 ուսանող է արձագանքել համայնքի բոլոր բնակավայրարեից՝ Չարենցավան քաղաքից և հարակից հինգ գյուղերից։

Գերազանց սովորող ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանն ասաց, որ իրենք նախատեսել են ամսական 20 հազար դրամ կրթաթոշակ տրամադրել համայնքի բյուջեից յուրաքանչյուր կիսամյակի համար՝ ողջունելով ուսանողներին, որ իրենք բարձր են պահում Չարենցավան համայնքի պատիվը բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Մանրամասն՝ տեսանյութում