Մուրադովը ևս 6 ամիս չի փոխարինվի

Մուրադովը ևս 6 ամիս չի փոխարինվի

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կմնա Արցախում և կշարունակի իր ծառայությունը։ Մենք գրել էինք, որ նրան հաջորդ 6 ամիսը պիտի փոխարիներ ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը, նա նույնիսկ եկել էր Արցախ, սակայն օկրուգի հրամանատարությունը որոշում է կայացրել այս ծանր իրավիճակում նոր մարդ չուղարկել Արցախ, քանի որ Մուրադովը նախ պաշտոնով ավելի բարձր է, բացի այդ էլ արդեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ աշխատանքի փորձ ունի։