Գիտնականները Լուսնից պոկված բեկոր են հայտնաբերել 

Գիտնականները Լուսնից պոկված բեկոր են հայտնաբերել 

Չինական Ցինհուա համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ, 2016 թվականին հայտնաբերված Կամոալեւի երկնաքարը հանդիսանում է Լուսնի բեկոր, որը տիեզերք է նետվել Լուսնի եւ այլ երկնաքարի բախման հետեւանքով։ Այս մասին հայտնում է NatAstro հանդեսը։ Նշվում է, որ Կամոալեւի երկնաքարը հանդիսանում է ոչ մեծ չափսեր ունեցող երկնաքար։ Մոտավորապես վերջինիս չափսերը գնահատվում են 20-100 մետր։ Այն հանդիսանում է մեր մոլորակի կեղծ-արբանյակը։ Ի տարբերություն իրական արբանյակների, այն Երկիր մոլորակի շուրջը պտտվում է ոչ հաստատուն ուղեգծով, մեկ մոտենալով, մեկ հեռվանալով մեր մոլորակից։

Պարբերականը նշում է, որ նման եզրահանգման չինացի աստղագետները եկել են՝ Լուսնի վրա գտնվող Ջորդանո Բրունոյի խառնարանն ուսումնասիրելիս։ Հետազոտությունները պարզել են որ խառնարանի պատերի եւ եզրերի ապարային կառուցվածքն ու կազմությունը համահունչ է Կամոլաեւի երկնաքարի ապարային կառուցվածքին եւ կազմությանը։ Մոդելավորումից էլ պարզ է դարձել, որ եթե օրինակ 1,66 կմ շառավղով երկնաքար բախվեր Լուսնին, ապա առնվազն 400 լուսաբեկոր Կամոլաեւի երկնաքարի մեծությամբ, կնետվեր տիեզերք, պոկվելով Լուսնից։