Ռուսները գրոհել են Օդեսայի և Կիևի վրա․ երեխաներ են վիրավորվել

Ռուսները գրոհել են Օդեսայի և Կիևի վրա․ երեխաներ են վիրավորվել

Անցած գիշեր ռուսական զորքերը «շահեդներով» գրոհել են Օդեսայի վրա։  Կիևի մերձակայքում նույնպես անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը արձակել է 16 անօդաչու թռչող սարք և երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։
Օդեսայում գիշերային հարձակման հետեւանքով վիրավորվել է 9 մարդ։ Նրանցից չորսը 12 և 9 տարեկան երեխաներ են և երկու երեխա, որոնք նույնիսկ մեկ տարեկան չեն, գրել է շրջանի ռազմական աշխատակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Երեք մեծահասակ և չորս երեխա հիվանդանոցում են տեղափոխվել։