Ինչու՞ Թըմկա տիրուհին կազմակերպեց երկրորդ խնջույքը

Ինչու՞ Թըմկա տիրուհին կազմակերպեց երկրորդ խնջույքը

Կառավարական ամառանոցի մոտ «հերթ կանգնածների ու տեղ չլինելու պատճառով այնտեղից փախչողների» դեմքին մեղավոր արտահայտություն կար։ Ասես մեղք էին գործել ու բռնվել դեպքի վայրում։ Լրագրողների հարցերին կամ խուսափում էին պատասխանել կամ փախցնում էին աչքերը կամ էլ այնպիսի պատասխան էին տալիս, որ խղճահարություն էր հարուցում։ Ինչու՞ էին իրենց մեղավոր զգում, ինչու՞ էին փախցնում իրենց հայացքները, իրենք կիմանան։  Ծիծաղելի է անգամ հավատալը, թե հնարավոր չէր կառավարական ամառանոցում տեղավորել նրանց կամ գոնե պատշաճ ձևով ապահովեին նրանց ներկայությունը՝ թեկուզ ոտքի։ Համացանցում նկարներ հայտնվեցին, որ ազատ աթոռներ կային։   

Տարբեր մեկնաբանություններ են տրվում, բոլորի մեջ էլ ճշմարտության հատիկ կա, բայց չի ամբողջացվում, թե ինչու՞ Աննա Հակոբյանը նախորդ թիրախային հանդիպումից հետո կազմակերպել է երկրորդ խնջույքը։ Այն մի քանի պատճառ ունի։  Բայց ես կնշեմ ամենակարևորը, որ մեկնաբանությունների մեջ չտեսա։ Այն ունի իր քաղաքական դրդապատճառը և կարծում եմ, որ հանուն դրա՝ Աննա Հակոբյանը պատրաստ էր մեծ գումարներ ու ջանք ներդնել։ Դա Զոհվածների ծնողների միջոցով մաքրել 44- օրյա պատերազմի արյունը, որն իրենց վրա է։ Մնացածը ածանցյալ են։ Զոհվածների հարազատների մի մասին տեղ չլինելու պատճառով հերթ առաջացնելը, նսեմացնելը․․․ Ցուցադրություն էր՝ ինչպես ներսի, այնպես էլ դրսի ուժերի համար, որ զոհվածների ծնողները համակեպված են՝ «խաղաղության դարաշրջան բացելու համար»։ Նա հետո այդ ծնողների «սիրտը կարող է շահել»՝ հնարավորությունն ունի։ Այդ ծնողները պարզապես թաշկինակ էին՝ մաքրելու արյունը, որ կա այս իշխանության վրա։ Ամուսինն էլ Բրյուսելում Ալիեվի վրայից  մաքրեց հայի արյունը։