Պարզել են, թե ինչի են նման երիտասարդ գալակտիկաները 

Պարզել են, թե ինչի են նման երիտասարդ գալակտիկաները 

Երիտասարդ գալակտիկաները նման են ոչ թե սկավառակի, այլ բանանի։ Նման եզրահանգման են եկել Կոլումբիայի համալսարանի գիտնականները, ըստ The New York Times-ի փոխանցման։ Համաձայնբ «Ջեյմս Վեբբ» տիեզերական աստղադիտակի նորագույն պատկերների վերլուծության, նոր գալակտիկաները ոչ սկավառակի տեսք ունեն եւ ոչ էլ ձվի, այլ՝ բանանի»,- նշում է պարբերականը։

Գիտնականները կրկնակի անգամ ստուգել են ավելի քան չորս հազար երիտասարդ գալակտիկաների լուսանկարները, որոնք հայտնաբերվել են «Ջեյմս Վեբբ» աստղադիտակի կողմից։ Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կարող է զգալիորեն փոխել գոյություն ունեցող տեսակետը գալակտիկաների ստեղծման եւ զարգացման մասին, ինչպես նաեւ գոյություն ունեցող տեսակետը գործ նյութի ազդեցության մասին, որը ազդում է նրանց ձեւավորման վրա։ Գիտնականները տիեզերքի միայն մեկ տեղամասից ունեցած լուսանկարներն են վերլուծել, սակայն հետագայում նախատեսվում է անցնել նաեւ այլ սեգմենտների։ Դա թույլ կտա տարատեսակ «եռաչափ պատկերներ» գտնել ամբողջ երկնքով»։