Բանակցային սեղանին հիմա մի բան է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում

Բանակցային սեղանին հիմա մի բան է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում

Ադրբեջանը բանակցություններին մոտենում է իր իսկ օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից: Չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում։ Դա իրոք անհնար բան է։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մի հատ ուշադրություն դարձրեք Հայաստանի կառավարիչների խոսույթին, հասկացեք՝ ինչ են նրանք ասում։Բոլորը փորձում են առաջ տանել այն թեզը, թե Հայաստանը որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում, Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք: Այսինքն՝ մարդիկ արդեն հրապարակային շատ պարզ ասում են ու հասկացնում, որ ձեռքերը լվանում են Արցախից։ Այս պահին բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում»,-հավելեց նա։