Կրեմլում բավարարված են Նիկոլ Փաշինյանի «ապաշխարությամբ»

Կրեմլում բավարարված են Նիկոլ Փաշինյանի «ապաշխարությամբ»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում բավարարված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, ըստ որի, վերջինս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրենց սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին»։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։