Քաղաքացիները հավաքվում են կառավարության մոտ․ ի՞նչ է կատարվում

Քաղաքացիները հավաքվում են կառավարության մոտ․ ի՞նչ է կատարվում

Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ակցիա է մեկնարկել։ Իրենց ձայնը լսելի դարձնելու են եկել առևտրականները։ Նրանք պնդում են՝ մաքսազերծումը 70 տոկոսով կտրուկ թանկացել է։

«Ես հագուստի ներմուծմամբ եմ զբաղվում։ 10 օր առաջ մաքսազերծման միջինացված գինը եղել է 5-6 դոլար, հիմա 11-13 է։ Գումարած սրան, եթե զգեստը կլասիկ վիճակում է, այսինքն կոչվում է կլասիկ, դրանք 20 դոլար են դարձել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մի կին։ Տեղեկացնենք, որ ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է։