Պուտինի նկարն էին բացում, ասում՝ «Спасибо, Россия»․ տեսանք՝ ինչ եղավ

Պուտինի նկարն էին բացում, ասում՝ «Спасибо, Россия»․ տեսանք՝ ինչ եղավ

Ի՞նչ, դուք հիմա ուզում եք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ուղիղ մեղադրանք հնչեցնի Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Իհարկե դա չի լինելու, ես նման որևէ հայտարարություն չեմ հնչեցնելու։ Ես կարծում եմ, որ իրականությունը Հայաստանի բնկաչությունն ու ԼՂ բնակչությունը շատ լավ գիտի։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ԼՂ-ում հուսախաբություն տեղի ունեցավ։ Հիշում եք՝ ինչպես էին ԼՂ-ում Z տառը գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին «Спасибо, Россия», բայց այդ ամեն ինչը փաստորեն մեկ րոպեի ընթացքում փոխվեց ու տեսանք, թե ռուսական խաղաղապահները իրենց անգործությամբ ինչպես թույլ տվեցին ու ուղեկցեցին հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղից։ Հետևությունները թող մարդիկ անեն, կարծում եմ, որ պետք չի, որ ես հիմա ուղիղ հայտարարություններ անեմ»,- ասաց Սիմոնյանը։