Ուկրաինային ֆրանսիական զորքեր պետք չեն․ Զելենսկի

Ուկրաինային ֆրանսիական զորքեր պետք չեն․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, ով ասել է, որ չի բացառում ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։

Զելենսկու խոսքով՝ Մակրոնի հայտարարությունը առաջին հերթին կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապագա որոշումների հետ։ 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «քանի դեռ Ուկրաինան կանգուն է, ֆրանսիացի զինվորականները կարող են մնալ Ֆրանսիայի տարածքում»։

«Այն, որ նա ասաց, որ մենք ոչինչ չենք կարող «բացառել», կարծում եմ, առաջին հերթին, կապված է Վլադիմիր Պուտինի հետ։ Քանի դեռ Ուկրաինան դիմանում է, ֆրանսիական բանակը կարող է մնալ Ֆրանսիայի արածքում։ 
Բայց եթե Պուտինին հաջողվի հարձակվել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, իրավիճակը բոլորովին այլ կլինի»,- ասել է Զելենսկին ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «Ֆրանսիացի երեխաներն Ուկրաինայում չեն մահանա, քանի որ իր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ»

Նա նշել է, որ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքեր պետք չեն, սակայն նա առաջարկել է մտածել տեխնիկական անձնակազմի մասին, որոնք կարող են գալ Ուկրաինա և օգնել ռազմական տեխնիկայի վերանորոգման հարցում։ Խոսքը, մասնավորապես, Լեոպարդ տանկերի և «Կեսար» հրետանային կայանների մասին է, որոնք վերանորոգման համար հետ են ուղարկվում Եվրոպա։