Վագներականների շարասյունը կանգնեցվել է

Վագներականների շարասյունը կանգնեցվել է

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ նախագահի մամուլի ծառայության, Ռուսաստանի նախագահի հետ համաձայնությամբ, բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ: Բանակցությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում։ Արդյունքում նրանք համաձայնության են եկել Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Այս պահին սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման միանգամայն շահավետ և ընդունելի տարբերակ՝ վագներականների անվտանգության երաշխիքներով: Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների, Մոսկվայի ուղղությամբ վագներականների շարասյան շարժ այլևս չի նկատվում: 

Եվգենի Պրիգոժինն, իր հերթին, հայտարարել է, որ իրենք շրջում են շարասյունը և ետ են վերադառնում դաշտային ճամբարները:

Ի դեպ, խորհրդային և ռուս փիլիսոփա, քաղաքագետ, սոցիոլոգ, թարգմանիչ և հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը ՌԴ ՊՆ նախարարին առաջարկել էր քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով հանդիպել ապստամբների հետ: