Նոր մանրամասներ աճուրդով համարանիշների մասին

Նոր մանրամասներ աճուրդով համարանիշների մասին

ՀՀ-ում վարորդները 2024 թվականից կկարողանան առանձնահատուկ համարանիշներ ձեռք բերել աճուրդով։ Համարանիշների առանձնահատկությունն այն է, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից:

«Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստում։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 1-ից։

Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։