Հիմա սա հասկանում է նաև Փաշինյանը․ ի՞նչ է ասել Էրդողանը

Հիմա սա հասկանում է նաև Փաշինյանը․ ի՞նչ է ասել Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։

«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ հիմնվելով ներկա ժամանակի իրողությունների վրա։ Հիմա սա հասկանում է նաև Փաշինյանը։ Այժմ ժամանակն է ստեղծելու նոր ճանապարհային քարտեզներ իրատեսական հիմունքներով: Հուսով եմ՝ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկիզբերի ուղին պայծառ ապագայի համար»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu-ն։

Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։