Ձեզ ընտրել են աշխատելու, ոչ թե բոյկոտելու համար. Վահան Ավագյան

 Ձեզ ընտրել են աշխատելու, ոչ թե բոյկոտելու համար. Վահան Ավագյան

«Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել, չեն կարողանում գալ կառուցողական հարաբերությունների։ Բոյկոտելու մասին կարող ենք երկար խոսել։ Ձեզ չեն ընտրել, որ բոյկոտեք, ընտրել են, որ աշխատեք։ Չաշխատել՝ նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը համարում եմ դավաճանություն»։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

«Ի տարբերություն շոու սարքողների՝ մենք աշխատում ենք»,- ասաց նա: