Մենչը վերադառնում է Երևան. նկարահանվելու է ֆիլմում

Մենչը վերադառնում է Երևան. նկարահանվելու է ֆիլմում

Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է և ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ վերադառնում է Հայաստան և տևական դադարից հետո նկարահանվելու է նոր հումորային նախագծում:

Նա հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Մարտի 14-ից սկսում եմ նկարահանել Երևանում 16 մասից բաղկացած ֆիլմ: Երկար դադարից հետո հետո ես էլ կնկարահանվեմ այդ ֆիլմում»: