Դավիթ Ալաբան հնարավոր է տեղափոխվի «Չելսի»

Դավիթ Ալաբան հնարավոր է տեղափոխվի «Չելսի»

Մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Դավիթ Ալաբան հնարավոր է իր մարզական կարիերան շարունակի Մեծ Բրիտանիայում։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։

Ըստ հրապարակման, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Lեմպարդը դիտարկում է 28-ամյա մարզիկին իր թիմում ներգրավելու հնարավորությունը՝ պաշտպանության ձախ հատվածն ուժեցնելու համար։ Ալաբան այս սեզոնին մասնակցել է 35 հանդիպման, խփել է մեկ գոլ եւ մեկ արդյունավետ փոխանցում հեղինակել։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի՝ 52 միլիոն եվրո է։