Կօգնի արդյոք Մոսկվան Մինսկին՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթացում

Կօգնի արդյոք Մոսկվան Մինսկին՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթացում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ռուսաստանի՝ Բելառուսի նոր սահմանադրության մշակման աշխատանքներում ցուցաբերելիք հնարավոր օգնությանը։ «Մենք կասկած չունենք, որ բելառուսական ղեկավարությունն ու փորձագիտական հանրույթը ունի անհրաժեշտ կոմպետենցիան։ Բացի այդ, որքան ինձ հայտնի է, որեւէ նման դիմում բելառուսական կողմից չի արվել։ Ռուսաստանը չի ուզում եւ չի կարող ինչ որ մեկին իր ծառայությունները պարտադրել»,- ասել է Պեսկովը։ Միեւնույն ժամանակ նա ասել է, որ հարկ եղած դեպքում իրենք կօգնեն Բելառուսին։