Ընդդիմադիր պատգամավորները հանդիպում են ոստիկանապետի հետ

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպում են ոստիկանապետի հետ

Այս պահին «Դիմադրության» շարժման մասնակիցները ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց են։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պահանջում են հանդիպում ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանի հետ։

Քիչ անց Վահե Ղազարյանը արձագանքեց, նրանց պահանջին և հայտնեց, որ պատրաստ է ընդունել նրանց։ Այս պահին ոստիկանապետի հետ հանդիպելու համար ներս են մտել ԱԺ ընդդիմադիր խմաբկցությունների պատգամավորներ՝ Արթուր Վանեցյանը, Ագնեսա Խամոյանը, Իշխան Սաղաթելյանն ու Հայկ Մամիջանյանը։