Փոխում են արտահանման ուղղությունը, որպեսզի խուսափեն սանկցիաներից

Փոխում են արտահանման ուղղությունը, որպեսզի խուսափեն սանկցիաներից

Արեւմուտքի կողմից սահմանված սանկցիաները արգելափակել են դեպի ԵՄ եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներ բելառուսական ապրանքների արտահանումը 16-18 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Նա ասել է, որ գործնականում արգելափակվել է ողջ արտահանումը եւ հիմա Մինսկն աշխատում է, որպեսզի իր ապրանքների մատակարարումների ուղղությունները փոխեն։ «Բնականաբար մենք չենք կարող կորցնել մեր արտահանումը եւ պետք է վերաուղղորդենք այլ շուկոներ, այդ թվում նաեւ՝ ասիական, Մերձավոր Արեւելքի երկրների եւ ասիական շուկաներ»,- ասել է Գոլովչենկոն։