Սուրեն Պետրոսյանի մասով ծրագրերը փոխվե՞լ են

Սուրեն Պետրոսյանի մասով ծրագրերը փոխվե՞լ են

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Արթուր Հայրապետյանը «Հրապարակին» տեղեկացրել էր, որ պատրաստվում են ազատ արձակել կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։ Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի ոստիկնաները Հայրապետյանին տեղեկացրել էին, որ րոպեներ անց Պետրոսյանն ազատ կարձակվի։ Սակայն, պարզվում է, հանգամանքներ են փոխվել։

«Հիմա էլ հայտարարեցին, որ Սուրեն Պետրոսյանին ազատ չեն արձակելու՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով»,-ասաց Հայրապետյանը։  Մեզ տեղեկացրին, որ սա ամենայն հավանականությամբ կապված է Պետրոսյանի՝ տավուշյան դիմադրության ընթացքում բավականին ակտիվ գործունեության հետ, քանի որ հիմնական ակտիվ և գործող կերպարները Սուրեն Պետրոսյանն ու Բագրատ Սրբազանն էին։ Նաև հանգամանքը, որ բոլոր բերման ենթարկածներին ազատ են արձակել, իսկ վերջինիս ուզում են մեղադրանք առաջադրել, հիշեցնում է քաղբանտարկյալների դասական սցենարը՝ ասացին մեզ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներից։