Ռուսները ռուսների դե՞մ են կռվում․ Բելգորոդում և Կուրսկում դաժան մարտեր են

Ռուսները ռուսների դե՞մ են կռվում․ Բելգորոդում և Կուրսկում դաժան մարտեր են

Բելգորոդի և Կուրսկի մարզերում շարունակվում են դաժան մարտերը Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական զորքերի միջև։ Տելեգրման ալիքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Ռուսաստանի Ազատության» լեգեոնի, ռուս կամավարական կորպուսի և Սիբիրյան գումարտակի մարտիկները ներթափանցել են Ռուսաստանի մարզեր։

Տեղեկություններ կան սահմանամերձ գյուղերում կրակոցների մասին, տեղի բնակիչները տանկերի տեղաշարժ են նկատել։ 

Նշվում է, որ սահմանին մի քանի զինված խմբեր կան պիկապ մեքենաներով։

«Ռուսաստանի ազատության» լեգեոնի անդամները տեսանյութ են հրապարակել, որում հեգնանքով նշում են, թե «գնում են՝ մասնակցելու ՌԴ նախագահի ընտրություններին»։

Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունները։