Գագիկ Ծառուկյանը մոտ օրերս մեծ հավաք է նախատեսում
![Գագիկ Ծառուկյանը մոտ օրերս մեծ հավաք է նախատեսում](https://hraparak.am/uploads/images/2023/09/image_750x_6506dc88dd4bd.jpg)
Գագիկ Ծառուկյանը մոտ օրեր նախկին եւ ներկա ԲՀԿ-ականների մեծ հավաք է նախատեսել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը տեւական ժամանակ քաղաքական պասիվություն է դրսեւորում, որոշել է ակտիվանալ: Հավաքը նախաձեռնել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կանյաչնիում։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ծառուկյանի անունից հրավեր են ուղարկվել բոլոր նախկին ու ներկա ԲՀԿ-ականներին։
Հավաքի նպատակը քաղաքական խնդիրներ քննարկելն է: Ծառուկյանի քաղաքական թիմի եւ խորհրդատուների հաշվարկով ներքաղաքական զարգացումներ են սկսվելու եւ դրանցից դուրս մնալ չի կարելի։ Տեւական դադարից հետո այս մեկնարկը նշանավորելու են հայտարարությամբ։ Հավաքին մասնակցելու են ԲՀԿ-ի` բոլոր գումարումների պատգամավորները:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը հավաք հրավիրելու մեր տեղեկությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց․
«Մենք անպայման հանդես կգանք հայտարարությամբ», -ասաց նա՝ առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին։
Կարծիքներ