ՀՀ գլխավոր կարմիր գլխարկը

ՀՀ գլխավոր կարմիր գլխարկը

Հակառակորդը, երբ սկսում է ավելի մեծ ուժ գործադրել, ուրեմն մեծ դիմադրության է հանդիպում։ Երեկվա երթից հետո Նիկոլ Փաշինյանի մեծ ուժ գործադրելը դրա վառ վկայությունն է։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է կարմիր, սև բերետավորներին, «սպեցնազին» , ողջ ոստիկանությանը փողոց հանելով, թե  իր կամ իր նմանակների հայտարարություններին  կհավատան, որ երթին մի քանի տասնյակ մարդ է մասնակցում, չարաչար սխալվում է։

Մարդիկ պարզ գիտակցում են, որ եթե ողջ ոստիկանական ուժերդ ես հանել, ուրեմն «հալդ հալ չի»։ Եթե անչափահաս երեխաների, դեռատի աղջիկների, ծեր մարդկանց  «վրա են քշում» , ուրեմն անկախ ամեն ինչից՝ հայը հիշելու է թուրքական կոտորածները, երբ ենիչերները չէին խնայում մանուկ, ծեր, դեռատի աղջիկ, հղի կին։ Մի հուշում էլ անեմ։ Եթե Փաշինյանին թվում է, թե մարդիկ հայհոյում, անիծում են կարմիր, սև բերետավորներին,  կառավարության շարասյան վարորդին, սխալվում է։

Մարդիկ, հանրությունը այս ամենի ետևում տեսնում է իրեն։ Իրեն են համարում գլխավոր կարմիր, սև բերետավորը, գլխավոր ոստիկանապետը, ինչպես իրեն են համարում 44-օրյա պատերազմի գխավոր մեղավորը։ Համացանցում այս նկարն է, որպես  ապացույց, որ մարդիկ իրեն են համարում ՀՀ գլխավոր կարմիր գլխարկը և նրանց կատարած ցանկացած վայրագ գործողություն վերագրվելու է իրեն։ Սա զսպիչ օղակ պետք է լինի այն մեքենայի վարորդի համար, ում մեքենայի արգելակները չեն աշխատում։