Բաշար ալ-Ասադը տնային կալանքով բանտարկել է եղբորը

Բաշար ալ-Ասադը տնային կալանքով բանտարկել է եղբորը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը տնային կալանքով բանտարկել է հորեղբորորդուն՝ Ռամի Մաքլուֆին այն բանի համար, որ վերջինիս որդին սոցկայքերում ավելորդ գոռազամտություն ու սնապարծություն է ցուցաբերել։

Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, Ռամի Մաքլուֆի որդին՝ Մուհամմեդ Մաքլուֆը սոցկայքերում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչ ունեցվածքի տեր է իր ընտանիքը, ինչը դուր չի եկել համացանցի օգտատերերին եւ այդ դժգոհություններին էլ ականջալուր է եղել նախագահ Ասադը։