Հայաստանի հավաքականը 12-ի շարքում է․ հերթական տպավորիչ ցուցանիշը

Հայաստանի հավաքականը 12-ի շարքում է․ հերթական տպավորիչ ցուցանիշը

Օրերս Ֆուտբոլի Եվրոպայի 2024թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում ազգային հավաքականները իրենց հերթական հանդիպումներն անցկացրին։ Ընտրական մրցաշարում պայքարող յուրաքանչյուր հավաքական երկուական հանդիպում անցկացրեց։ 12 հավաքականներ երկու խաղերում էլ հաղթել են։

Հատկանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականը նույնպես 12-ի թվում է։ Նման ցուցանիշ հաջողվել է գրանցել նաև Լյուքսեմբուրգի, Սլովակիայի, Պորտուգալիայի, Իսրայելի, Ղազախստանի, Ֆինլանդիայի, Ալբանիայի, Ուկրաինայի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Շոտլանդիայի հավաքականները։