Ասել են՝ ոչ մի բան չի փոխվում, հանձնումը անկասելի է

Ասել են՝ ոչ մի բան չի փոխվում, հանձնումը անկասելի է

«Գյուղապետերին ի՞նչ են ասել։ Ասել են, որ ոչ մի բան չի փոխվելու, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու, այսինքն՝ ամբողջական հանձնում է տեղի ունենալու՝ փուլային, բայց շատ արագ։ Որ ասում եմ փուլային, դա չի խոսում ամիսների, տարիների մասին, շատ արագ է լինելու, ընդամենը օրերի ու շաբաթների ընթացքում»։ Այս մասին քիչ առաջ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

«Վաղը կամ մյուս օր փուլային հանձնումը տեղի է ունենալու։ Այո, շատ կոնկրետ ասել են, ասել են՝ ոչ մի բան չի փոխվում, դեռ ավելի վատ է, հանձնումն էլ անկասելի է, սա իրենց ասածն եմ ես ասում ընդամենը։ Մեր քայլերը անպայման լինելու են, այդ քայլերը արդեն իսկ կան, բայց մանրամասն դրա մասին հիմա ես չեմ բարձրաձայնի»,- հավելեց նա։