Որոնք են քաղաքի կարևորագույն խնդիրներն՝ ըստ երևանցիների․ հարցման արդյունքներ

Որոնք են քաղաքի կարևորագույն խնդիրներն՝ ըստ երևանցիների․ հարցման արդյունքներ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի է ունցել  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: «Երևանցիների ձայնը» ամենամյա հետազոտության շրջանակում ներկայացվել են Երևանի արդի հիմնախնդիրների, ավտոկայանատեղիների թանկացման, վարձով տրվող բնակարանների եկամտահարկի վերաբերյալ «Ասե՛ք, անե՛նք, ներկենք, գանձենք» շնորհանդեսը։ Հետազոտությունն իրականացվել է դեկտեմբերի 13-16-ը։ Մասնակիցների թիվը՝ 800, հարցումներն իրականացվել են հեռախոսազանգի միջոցով։

Ըստ հարցման՝ Երևանի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում քաղաքացիների համար առաջին տեղում ավելի շուտ դրական է, երկրորդ տեղում՝ լիովին դրական, երրորդ տեղում՝ ավելի շուտ բացասական:

Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրների շարքը գլխավորում են հասարակական տրանսպորտի, երթևեկության, խցանումների, կայանատեղիների և աղբահանության խնդիրները:
Խնդիրների շարքը հետևյալն է՝
Հասարակական տրանսպորտի խնդիր՝ 32,9%
Երթևեկության, խցանումների, կայանատեղիների խնդիրներ՝ 27,5%
Աղբահանության խնդիր՝ 24,6%
Բնապահպանության խնդիր՝ 15,4%
Թափառող շներ՝ 15.3%
Ճանապարհների վատ վիճակ՝ 12,9%: