Ի՞նչ են բանակցում ՌԴ-ն և ԱՄՆ-ն․ նախկին պաշտոնյան փակագծեր է բացել

Ի՞նչ են բանակցում ՌԴ-ն և ԱՄՆ-ն․ նախկին պաշտոնյան փակագծեր է բացել

ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով և առաջարկել է կրկին հանրաքվեներ անցկացնել Դոնբասում, և որպես տարբերակներից մեկն առաջարկել է կրկնակի հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միացած տարածքներում։

Այդ մասին The Moscow Times-ի հետ զրույցում է նշել է ԱՄՆ նախկին պաշտոնյաներից մեկը, որն անմիջականորեն մասնակցում է քննարկումներին։ Նրա խոսքով, ինքը երեք ամիսը մեկ մեկնում է Մոսկվա:

MT-ի զրուցակիցը նշել է, որ բանակցությունները տեղի են ունենում ամիսը առնվազն երկու անգամ, երբեմն՝ առցանց ձևաչափով, և դրանց թեմաները շատ ավելի են դուրս են արևմտյան երկրների պաշտոնական կոշտ դիրքորոշման շրջանակներից։ .

ԱՄՆ-ն Կրեմլին առաջարկել է կրկին ռեֆերենդում իրականացնել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում՝ պարզելու այնտեղի բնակիչների իրական ցանկությունները, մասնավորապես, թե արդյո՞ք նրանք ցանկանում են ապրել Ռուսաստանի կազմում։

Անցյալ աշնանը անցկացված «հանրաքվեները», որից հետո Ռուսաստանը հայտարարեց ուկրաինական տարածքների բռնակցման մասին, Վաշինգտոնը ձևական է համարում։ Բայց Ռուսաստանը հրաժարվել է երկրորդ անգամ քվեարկության անցկացումից։