Փարիզի Էյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատել

Փարիզի Էյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատել

Փարիզի Էյֆելյան աշտարակը մասնակի վերսկսում է իր աշխատանքը։ Որոշումը կայացվել է նախօրեին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Ֆրանսիայի խորհրդանիշներից հանդիսացող Էյֆելյան աշտարակ այցելությունների ժամանակ պարտադիր կլինի բժշկական դիմակ կրելը։ Սահմանվել են նաեւ այլ սանիտարական միջոցառումներ։ Նշենք, որ պարբերականը նշել է, որ վերելակը կգործի միայն սկսած հուլիսի մեկից։ Առայժմ բարձրանալ հնարավոր կլինի միայն աստիճաններով։ Նշենք, որ աշտարակը այցելուների համար փակ էր արդեն երեք ամիս։ Ամեն տարի աշտարակ այցելում է յոթ միլիոն տուրիստ։