Կիևի գրոհը՝ ՌԴ-ի վրա․ նավթապահեստ է այրվում, գյուղերում լույս չկա

Կիևի գրոհը՝ ՌԴ-ի վրա․ նավթապահեստ է այրվում, գյուղերում լույս չկա

Անցած գիշերը Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Բելգորոդի շրջանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով, ԱԹՍ-ն չորս պայթուցիկ սարք է նետել։ Վնասվել է էլեկտրահաղորդման գիծը՝ հոսանքազրկվել է յոթ գյուղ։

«Արտակարգ և օպերատիվ ծառայությունները կսկսեն վերացնել հետևանքները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո»,- գրել է Գլադկովը Telegram-ում՝ նշելով, որ հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հարձակման է ենթարկվել նաև Կուրսկի մարզը։

Նահանգապետ Ռոման Ստարովոյտի խոսքով՝ Ֆատեժսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարք է խոցվել։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Օրլովի մարզում, ռուսական հեռագրային ալիքները հայտնում են նավթի պահեստի տարածքում հզոր հրդեհի մասին։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։

Ըստ Բազա-ի, նավթապահեստում հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 3-ին մոտ։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունի ձայն են լսել մինչ հրդեհի սկսվելը։ Այս պահին դեպքի վայրում են մի քանի մարտական ​​հաշվարկ։ Ըստ աղբյուրների՝ տուժածներ չկան։ Օրլովի նահանգապետ Կլիչկովը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ տուժածներ չկան, փորձում են մարդել հրդեհը։