Ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։

Քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ռազմական գործակցության խորացումն ու ընդլայնումը, խաղաղարար առաքելության կատարելագործումը։ Անդրադարձ կկատարվի նաեւ կենսաբանական անվտանգությանը։

Հոբելյանական գագաթնաժողովն անցկացվում է անցկացվում է Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։

Հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպման սկզբում նրանք ավանդաբար համատեղ լուսանկարվել են։