Հայաստանի հավաքականի պաշտպանը ամբողջական պայմանագիր է ստորագրել «Օսիեկի» հետ

Հայաստանի հավաքականի պաշտպանը ամբողջական պայմանագիր է ստորագրել «Օսիեկի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ամբողջական պայմանագիր է ստորագրել խորվաթական «Օսիեկի» հետ:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը խորվաթական ակումբ էր տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»` վարձակալության հիմունքներով: Մկրտչյանն այժմ ամբողջական պայմանագիր է ստորագրել «Օսիեկի» հետ, որը կգործի մինչև 2026 թվականի ամառ։