Երբ տեղի կունենա դատական քննությունը

Երբ տեղի կունենա դատական քննությունը

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի դատական քննությունը նշանակվել է 2022 թվականի մայիսի 4-ին, ժամը՝ 15:00-ին: 

Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն  է, նշենք, որ նիստը տեղի է ունենալու դռնբաց կարգով։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։