Թեհրանը խոստացել է Կիեւին փոխանցել կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը»

Թեհրանը խոստացել է Կիեւին փոխանցել կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը»

Թեհրանը խոստացել է Կիեւին փոխանցել կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը»։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության միջադեպերի հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռըզայեֆարը, ըստ «Tasnim» լրատվական գործակալության փոխանցման։

Իրանցի պաշտոնյան մասնավորապես ասել է, որ բազմիցս է հանդիպել ուկրաինացի փորձագետների խմբի հետ։

Ըստ նրա, «սեւ արկղերում» եղած ինֆորմացիան չի կարդացվել Իրանում եւ իրենք այն կփոխանցեն Ուկրաինային, եթե ուկրաինական կողմից նման խնդրանք լինի։ Ըստ Ռըզայեֆարի, Ուկրաինայում «սեւ արկղերը» կփորձեն վերծանել օգտագործելով Կանադայի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի փորձը։

Ընդ որում, եթե Կիեւում դա անել չհաջողվի, ապա արկղերը կփոխանցվեն Ֆրանսիային։ Ավելի վաղ կործանված ինքնաթիռի ինքնագրերի՝ Կեւին փոխանցելու Իրանի հայտնած պատրաստակամության մասին հայտարարել էր Ուկրաինայի ԱԳ նախարարությունը։