Ուկրաինայում վնասվել է ենթակառուցվածքների 30 տոկոսը 

Ուկրաինայում վնասվել է ենթակառուցվածքների 30 տոկոսը 

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր, ուկրաինական ենթակառուցվածքների 30 տոկոսն արդեն վնասված են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Նա մանրամասնել է, որ կորուստների ընդհանուր գումարը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։ Վնասվել է 300 կամուրջ, 8000 կմ ճանապարհ եւ տասնյակ  երկաթուղային կամուրջներ։ Վերականգնման համար, եթե օգտագործվեն սառեցված ռուսական միջոցները, կպահանջվի երկու տարի։ Ուկրաինացի նախարարը նշել է, որ Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքների բոլոր բաղադրամասերը այս կամ այն չափով տուժել են ռազմական գործողություններից։