Դեռահասը սպանել է տասնամյա աղջկան՝ Ռուսաստանի Պերմի երկրամասում

Դեռահասը սպանել է տասնամյա աղջկան՝ Ռուսաստանի Պերմի երկրամասում

Ռուսաստանի Պերմի երկրամասում տասնվեցամյա դեռահասը խոստովանել է, որ սպանել է տասնամյա աղջկա։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Ենթադրյալ մարդասպանը Չուսովսկի շրջանից է։ Հայտնի է, որ նա սպանությունն իրականացրել է ալկոհոլային խմիչի ազդեցության տակ՝ օգոստոսի 23-ին։ Ներկայումս պարզվում են սպանության մոտիվն ու մյուս հանգամանքները։ Դեռահասը ամբողջովին ընդունել է իր մեղքը։