Ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, որ քո «սիրախաղի» պատճառով տուժի

Ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, որ քո «սիրախաղի» պատճառով տուժի

Փաշինյանն ու ժողովուրդը այնքան են իրարից հեռացել, այնքան է կենցաղային դարձրել ՀԱՊԿ-ից դուրս գալը, որ աջուձախ լսում ես՝ Դու ՀԱՊԿ-ից դուրս արի, մենք չենք գալիս։ Այսինքն ինքնաթիռիդ «պասաժիրներին» առ  ու ուր ուզում ես թռի, մեզ հետ ի՞նչ գործ ունես։ Թեման այնքան է ջրիկացել, այնքան է ծեծվել, որ  Ռուսաստանը Նիկոլի քայլերն  արդեն համարում է Արևմուտքի հետ «սիրախաղ» ։ Իսկ «սիրախաղ»  տալիս են՝ խանդ առաջացնելու նպատակով։ Իբր Ռուսաստան, տե՜ս, թե ինչ ես կորցնում․․․ Հիմա չասե՞ս ՝ ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, որ քո «սիրախաղի պատճառով տուժի» ։ Անպատասխանատու ծնողի նման, որ բաժանվում ու ճակատագրի քմահաճույքին է թողնում երեխաներին։ Ո՜նց ուզում եք ապրեք, ես գլուխս առնում, դուրս եմ գալիս։ Լավ, ինչքա՜ն կարելի է խաղեր տալ։ Անգամ մի ընտանիքի դեպքում այդ խաղերը կործանարար են, ո՞նց ես մի ամբողջ պետություն «սիրախաղով վարում» ։ Բաժանվել ես ուզում, խնդրեմ։ Կարգ կա, օրենք կա։ Դիմում գրի, որ դու քո թիմով բաժանվում ես Ռուսաստանից։ Ժողովրդի անունից խոսելու փոխարեն, պիտի ունենաս նրա համաձայնությունը։ Ժողովուրդը քեզ ընտրել է, որ ՀԱՊԿ-ից բաժանվե՞ս․․․ Դա քո ծրագրի մեջ մտնու՞մ էր։ Եթե չէր մտնում, դիմիր ժողովրդին։

Հասկանա, թե ինչու՞ էիր թաքցնում, որ ծրագիր ես իրականացնում։  Հանրաքվե արա։ Մի ամբողջ ժողովրդի «քշած տանում ես» իր դարավոր թշնամու՝ Թուրքիայի գի՞րկը։ Արևմուտքը, շատ պարզ էլ բացատրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, դա Թուրքիայի առաջնորդությունն է Կովկասում։  Թուրքիայի առաջնորդությու՞նն ես ուզում, պարզ ասա։ Թաքցնում,«Արևմուտք ես խաղացնում» , որ ի՞նչ։  Դժվար չէ տեսնել, որ բոլոր քայլերդ ոչ թե խաղաղությունն է, «այլ մեզ ոտքի տակ տալով», Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, աթոռդ պահելը։ Ռուսաստանի հետ «լեզվակռիվդ» երկար չի կարող շարունակվել։ Բայց  դրանից ժողովուրդն է տուժելու,  որի լեզուն ու պատմությունը դանակն առած կտրում եք․․․